• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Նման մեթոդներով ընդդիմությունը չի հասնի իշխանափոխության․ Արմինե Ադիբեկյան

ByEditor

Aug 9, 2022

Նման մեթոդներով ընդդիմությունը չի հասնի իշխանափոխության։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

«Եթե ընդդիմությանը թվում է, թե սեպտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվելու է «Մահ Նիկոլին» կարգախոսով եւ իրավիճակը փոխվելու է, ապա սխալվում է։ Նման մեթոդներով իշխանափոխություն չի իրականացվում։ Եթե նրանք դա գիտեն, բայց չեն անում, ապա ես նրանց մասին լավ բան չեմ կարող ասել»,-ասաց Ադիբեկյանը։

Ադիբեկյանը բացատրեց, որ իշխանությունը փոխելու համար անհրաժեշտ է ռեսուրսներ ներդնել, մասնագետներ հրավիրել։ «Մարդկանց պետք է դրդել գործողությունների գնալու, եւ այդ մոտիվացիան ձեւավորվում է ճիշտ նպատակային աշխատանքի արդյունքում։ Պաֆոսի կարգախոսները ոչ մեկին քիչ են հետաքրքրում: Այս հարցերով պետք է զբաղվեն նեղ մասնագետները»,-ընդգծեց փորձագետը։ Ադիբեկյանը համոզված է, որ սեպտեմբերից  իշխանությունը բռնաճնշումների նոր փուլ կսկսի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, ընդդիմությունը մտադիր է հանրահավաք հրավիրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *